ԼՂ նախկին ղեկավարներին հնարավորություն է տրվում կապ պահել ընտանքիների հետ. Ադրբեջшնի ՄԻ հանձնակատար

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը պարբերաբար այցելություններ է իրականացնում Բաքվում կալանքի տակ պահվող ԼՂ նախկին ղեկավարներին ու պաշտոնյաներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։

Ըստ ՄԻ հանձնակատարի, նրանց բոլոր իրավունքները ապահովված են։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր կալանավորի, նրանց նաև հնարավորություն է տրվում կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, պետության կողմից տրամադրվում է թարգմանիչ »,- ասաց ՄԻՊ-ը։

Կիսվել սոց․ ցանցերում