ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սпթքի հանքի շահագործման դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա

Սոթքի հանքի շահագործման դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա:

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ 2023 թվականին տնտեսական ակտիվության բարձր տեմպեր է ապահովվել: Նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 9,7 տոկոս:

«Շարունակում է մեծ դեր խաղալ ծառայությունների աճը, թեև օգոստոսի արագացումից հետո սեպտեմբերին աճը դանդաղել է՝ կազմելով 5,6 տոկոս: Արդյունաբերությունը բացասական է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա, որը պայմանավորված է Սոթքի հանքի շահագործման դադարեցմամբ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանից արտահանումը 2023 թվականին աճել է 48 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում դեպի ՌԴ վերարտահանման ծավալների եռակի աճով: Հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0.8%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում