Իսրшյելը թույլ չի տա վառելիք մատակարարել Գшզшյի հատված

Իսրայելի բանակի խոսնակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսն ասել է, որ Իսրայելը թույլ չի տա վառելիք մատակարարել Գազայի հատված՝ չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք թույլ չենք տա վառելիք մատակարարել Գազա, և մեզ ոչինչ չի պարտավորեցնում դա անել», — ասել է Կոնրիկուսը:

Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այն օգտագործի Իսրայելի դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում