Փարիզում ընթացող France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է Լիոնել Մեսսին։
Արգենտինացին նվաճել է իր կաիերայում 8-րդ «Ոսկե գնդակը»։
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը ֆրանսիական France Football պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, լավագույն դարպասապահը աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ու անգլիական «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն է:
«Մանչեսթեր Սիթին» էլ դարձել է տարվա լավագույն թիմ։
