Կառավարությունը 2024 թվականին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում, եթե առանձին խոսենք պետական եկամուտների կոմիտեի ծախսերից, ապա այն կկազմի 2024 թվականի նախագծով 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որտեղ գրեթե 80%-ը կազմում են ընթացիկ ծախսերը, իսկ 20%-ը՝ կապիտալ ծախսերը»,- ասաց Հովհաննիսյանը։
