Դեշամ․ Դժվար է ասել, թե Մեսին Ռոնալդուից կամ Մբապեից լավ ֆուտբոլիստ է

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին չի համարում լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։

«Արգենտինացիներն են ասում, որ Մեսին լավագույնն է պատմության մեջ։ Ճշմարտության հատիկ կա այդ պնդման մեջ, բայց դժվար է ասել, թե Մեսին Ռոնալդուից կամ Մբապեից լավ ֆուտբոլիստ է։ Բոլորն էլ իրենց հետքն են թողել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ»,- Դեշամի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մեսին 8-րդ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Կիսվել սոց․ ցանցերում