Գերմանական Adidas ընկերությունը 8 հատ ոսկե մատանի է նվիրել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակին» 8-րդ անգամ արժանանալու կապակցությամբ։
«Անթիվ հուշեր, ութ մատանի, զրո կասկած»,- նշվում է Adidas-ի թվիթերյան էջի հաղորդագրությունում։
Անցած մրցաշրջանում Մեսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի գավաթը, փարիզյան ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։
