Ֆիջի կղզիների մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:10-ին Ֆիջի կղզիների շրջանում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Գերմանական գիտահետազոտական ​​կենտրոնը։

Ինչպես հայտնում է Xinhua-ն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, ըստ նախնական տվյալների, գտնվել է հարավային լայնության 17,63 աստիճան և արևմտյան երկայնության 178,98 աստիճան կոորդինատներով կետում։ Հիպոկենտրոնը գտնվել է 553,3 կմ խորության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում