Ինչպե՞ս հեշտությամբ ազատվել խռմփոցից

Խռմփոցից ազատվելու պատճառներն ու մեթոդներր վաղուց էր որոնվում։ Սակայն վերջերս գիտնականները կարծես պարզ ու արդյունավետ միջոց են գտել։ Մասնավորապես, ինչպես գրում է Mirror-ը, սովորական ջուրը կօգնի հաղթահարել թեթեւ խռմփոցը։

Խռմփոցը թեթևացնելու համար նրանք առաջարկում են ավելի շատ մաքուր ջուր խմել և օրգանիզմը բավարար մակարդակի վրա պահել: Պարզապես ոչ թե սուրճ կամ քաղցր ըմպելիքներ, այլ ջուր:

«Ֆիզիոլոգիական առումով խռմփոցն առաջանում է, երբ մենք հանգստանում ենք քնի ժամանակ, և շնչուղիների որոշ հատվածներ նեղանում են՝ առաջացնելով բերանի, քթի, կոկորդի կամ լեզվի թրթռումներ: Բավարար խոնավության պահպանումը կարող է նշանակել, որ այս հատվածներում ավելի քիչ լորձ կձևավորվի, որն իր հերթին կթեթևացնի խռմփոցի ախտանիշները»,- բացատրում են մասնագետները:

Նրանք նաև հիշեցրել են, որ ալկոհոլն ու ծխելը, ընդհակառակը, խորացնում են խռմփոցի խնդիրը։

«Միջին մարդուն օրական 6-ից 8 բաժակ հեղուկ է անհրաժեշտ, թեև դա կարող է աճել, եթե եղանակը շոգ է, վատ ինքնազգացողություն ունեք կամ մարզվում եք»,- ասել է աղբյուրը։

Այնուամենայնիվ, հետազոտողները զգուշացնում են, որ խռմփոցի խնդիրը լուծելու համար չպետք է ամբողջությամբ ապավինել խմելու ջրին։ Եթե ​​զգում եք, որ խնդիրն իսկապես անհանգստացնում է ձեզ, անպայման դիմեք բժշկի օգնությանը։

Կիսվել սոց․ ցանցերում