Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Հարավային Կորեայի կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն 2022-2023 թվականների մրցաշրջանի արդյունքում՝ ճանաչվել է Ասիայից դուրս հանդես եկող լավագույն ասիացի ֆուտբոլիստը, հաղորդում է Հարավային Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Անցած մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։
Կիմ Մին Ջեն այս մրցանակին արժանացած երկրորդ հարավկորեացի ֆուտբոլիստն է։ 2015, 2017 եւ 2019 թվականներին լավագույնն է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Հարավին Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը, որն այս տարի չի ընդգրկվել լավագույն եռյակում։
