Դիմավորենք Բերբոքին, բայց առանց բորբոքված երեւակայության.Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է․

Վաղը Հայաստան կգա Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը: Կանաչների կուսակցությունը ներկայացնող այս տիկինը իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աչքի է ընկել հայտարարություններով, որոնք պարզապես վկայել են Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնի համար նրա ինտելեկտուալ նշաձողի ցածրությունը:
Բայց դա նաեւ ընդհանուր առմամբ խորհրդանշում է Գերմանիայի նշաձողի իջեցումը որպես աշխարհաքաղաքականության առանցքային պետություններից մեկն ու այդ համատեքստում առավել եւս որպես եվրոպական առաջատար, որի դիրքում հատկապես կարողացել էր ամրապնդվել Մերկելի գրեթե երկու տասնամյակի կառավարման ընթացքում:
Իհարկե հայտնի չէ, եթե օրինակ 2022 թվականի հունվարին Գերմանիայի կառավարման ղեկին լիներ Մերկելը, Բեռլինն ինքն իր ձեռքով կկայացնե՞ր ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շենբախի պաշտոնանկության որոշում այպես ասած արեւմտա-ուկրաինական ճնշման տակ, ինչ է թե ծովակալը Հնդկաստանում ռազմա-քաղաքական փակ քննարկման ժամանակ խոսել էր Գերմանիայի ռազմավարական շահի մասին եւ ասել, որ Ղրիմը Ուկրաինայի համար կորած է անդառնալի, իսկ Գերմանիային ու Հնդկաստանին Ռուսաստանն անհրաժեշտ է Չինաստանի էքսպանսիային դիմակայելու համար:
Գերմանիայի համար ուկրաինական պատերազմի թե տնտեսական, թե քաղաքական հետեւանքը միայն ցույց են տալիս ծովակալի գնահատականների իրավացիությունը:
Դիմավորենք Բերբոքին, բայց առանց բորբոքված երեւակայության:
Կիսվել սոց․ ցանցերում