Пղբերգական դեպք՝ Երևանում. Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող ու չգործող «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր նոյեմբերի 2-ին՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել և հետաքրքրասեր քաղաքացիներին դեպքի վայրից հեռացրել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Միրզոյանն ու Ազատ Ղազարյանը:Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդու դին հայտնաբերվել է բեռ տեղափոխող քարշակի վրա:
© https://shamshyan.com/hy/article/2023/11/02/1249340?fbclid=IwAR1sprZxONXSP-6VpIugUFCNg639e3R2F97pOGBpLpfv5u-qvLnvZE4menk

Կիսվել սոց․ ցանցերում