Նրանք դաշտային հրшմшնատարի մակարդակից մի քայլ առաջ չէին գնացել

Ղարաբաղյան առաջին պատերազմում ռազմական հաջողությունները ձեռք են բերվել քաղաքական պրագմատիզմի, դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի, ռազմագիտական մտքի եւ բարձր կազմակերպվածության ու երկաթե կարգապահության, աշխարհազորի բացառիկ տոկունության շնորհիվ: Բայց մենք գերադասեցինք քաղաքական պրագմատիզմը, դիվանագիտական պրոֆեսիոնալիզմը, ռազմագիտական միտքը, կազմակերպվածությունը եւ երկաթե կարգապահությունը, բառիս բուն իմաստով՝ բահը բանջարանոցում թողած եւ ,,Կալաշնիկով,, ուսած աշխարհազորայինի տոկունությունը մի կողմ թողնել եւ ամեն ինչ կապել աչքի ընկած մի քանի իրոք արժանավորների անհատական դերակատարության հետ: Եւ կորցրինք իրականության զգացողությանը: Եւ երբ քառասունչորսօրյա պատերազմում այդ հերոսներին ոչինչ չհաջողվեց,-չէր էլ կարող հաջողվել, որովհետեւ նրանք դաշտային հրամանատարի մակարդակից մի քայլ առաջ չէին գնացել,-մնացինք ապշած՝ մի՞թե X-չէր կարող կանգնեցնել թշնամուն կամ գոնե փրկել Շուշին: Չէ՞ որ Շուշին նաեւ ինքն է ազատագրել: Ինքը չի ազատագրել, այլ՝ վերոհիշյալ բաղադրիչների համահավաք զորությունը, որ քառասունչորսօրյա պատերազմում, ցավոք, թշնամին ուներ:

 

Աղբյուրը՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0meQE1rMRJoShuVF1BTGVgcqDTwGsg81ok7dt9WSkvt7jSTEU8iiUttZvQjt42WBVl&id=100009118389831

Կիսվել սոց․ ցանցերում