Yandex Go-ն նոյեմբերը հայտարարում է հայաստանյան բարեգործական կազմակերպությունների աջակցության ամիս։ Հավելվածի ցանկացած օգտատեր կարող է միանալ այս նախաձեռնությանը։
Դուք ևս կարող եք միանալ բարի գործին, ընդ որում՝ առանց ձեր սովորույթները փոխելու: Բավական է ուղևորություններ կատարել ուրբաթ օրերին։
Ակցիան տարածվում է Yandex Go-ի բոլոր ուղևորափոխադրման սակագների վրա, բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է ծառայությունը:
Yandex Go-ն ուրբաթ օրերն իրականացված ուղևորությունները կհաշվի և յուրաքանչյուր 10 կմ-ի համար իր հաշվից 5 դրամ կհատկացնի բարեգործական կազմակերպություններին։ Հավաքված գումարը կփոխանցվի գործընկեր կազմակերպություններին՝ «Հայ մայրեր», «VIVA», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին»։
Ակցիան կգործի ամբողջ ամիս: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի» օրը, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդիկ պատմում են, թե ինչպես և ում են օգնում, իսկ ոչ առևտրային կազմակերպություններն ու գործարար համայնքը միավորվում են բարեգործական միջոցառումներ անցկացնելու նպատակով:
«Արցախից տեղահանված անձանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում առկա խնդիրներից մեկը շարունակական և համակարգային օգնության տրամադրումն է հատկապես խոցելի խմբերին։ Բեռների, դեղորայքի արագ առաքումը, ինչպես նաև կամավորների օպերատիվ տեղաշարժը աջակցության արդյունավետության գրավականն է: Շնորհակալություն ենք հայտնում Yandex Go-ին բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար»,-ասում է VIVA հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։ Սակայն երեխաներ կան, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում տնից դուրս գալ և հասնել մեր կենտրոն։ Yandex Go-ի շնորհիվ նրանք կարողանում են չափազանց կարևոր վերականգնողական բուժումը ստանալ տանը։ Մենք երախտագիտությամբ միացանք «Առատաձեռն նոյեմբեր» նախաձեռնությանը։ Այս արշավը հույս և աջակցություն է բերում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր կիլոմետրը երեխայի կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն է»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ծառայությունն օգնում է անվճար ուղևորություններ կազմակերպել Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների սաների համար: Իսկ առողջական խնդիրներ ունեցող օգտատերերը կարող են Yandex Go-ում նշել այն տարբերակները, որոնք կարևոր են մեքենա պատվիրելիս ու երթևեկելիս։ Այդ նշումները տեսանելի են հատուկ հնարավորությունների առանձին էկրանին: 2023 թվականի հունիսից հատուկ հնարավորությունների վերաբերյալ նշումներով ավելի քան 10,000 ուղևորություն է հաջողությամբ իրականացվել:
Բարեգործական կազմակերպությունների մասին
