ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կայցելեն Հայաստան. օրակարգը հայտնի է

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն և Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը կայցելեն Հայաստան:

«Երևանում Կիլյունենը և Աբերը կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովում խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի և դատական մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաահնված անձանց հետ:

Կիսվել սոց․ ցանցերում