Ճապոնացի փորձագետը ուժեղ երկրաշարժ է կանխատեսել Թпւրքիшյпւմ

Թուրքիայի Մարմարայի շրջանում 7,9 մագնիտուդ երկրաշարժ է սպասվում, մարդկային զոհերը կարող են 2-3 անգամով ավելի լինել, քան երկրի հարավ-արևելքում փետրվարյան ողբերգության ժամանակ էր, ասել է ճապոնացի փորձագետ Յոշինորի Մորիվակին։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այնուհետև ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։

Ճապոնացի երկրաշարժագետ Յոշինորի Մորիվակին, ով մասնակցել է Ադիյամանում կազմակերպված սեմինարին, ասել է, որ Մարմարայի շրջանին սպասվում է շատ լուրջ երկրաշարժ։

«Ամեն դեպքում, Թուրքիան և Ճապոնիան այս առումով նման են, երկրաշարժեր կարող են լինել ամենուր, երկրաշարժերը կարող են շարունակվել, մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- ասաց փորձագետը։

Կիսվել սոց․ ցանցերում