Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում: Այս մասին այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը:
Նա, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ասաց. «Ես ասում եմ՝ հանրահավաքներ եք անում եւ գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»,- ասաց նա:
