ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահա թե ինչ են անում шդրբեջшնցիները հայերի լքվшծ տներում․ Մարուքյան

Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների պահպանությունը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում տեսանյութով է կիսվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։

 

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում: Մինչ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։

 

Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Այդուհանդերձ, այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- տեսանյութին կից գրել է Մարուքյանը։

Կիսվել սոց․ ցանցերում