«Ռուսաստանի կողմից Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսության բացելու որոշման մեջ տեսնում եմ նաև քաղաքական բաղադրիչ: Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ այդ թվում՝ համայնքը, տնտեսական շահերը, քաղաքական շահեր:
Այս մասին այսօր, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որհյուպատոսություն բացելու հանգամնքները նույնն են, ինչ Իրանի դեպքում:
«Օրինակ նաև Ֆրանսիան է հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, որ այլ երկրներից էլ նույն ձևով կլինի ուշադրության աճ: Գլխավոր հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում: Բայց խոսքն այստեղ ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի, համապատասխան էներգետիկ, տրանսպորտային հնարավոր ծրագրերի մասին է: Քաղաքական բաղադրիչը միանշանակ կա: Նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ՝ իր բոլոր հետևանքներով: Սա հետաքրքրության նշան է»,-ասել է Հովհաննիսյանը:
