Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանն ահազանգում է․ «հենց հիմա հոշոտում են Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսին Մաշտոցի պողոտայում իրականացվող շինհրապարակում»: Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկարներ է հրապարակել ու նշել իրավապահ մարմիններին և Տիգրան Ավինյանին։
Ավելի ուշ բլոգեր ակտիվսիտ Էդուարդ Հարումյանը ևս ահազանգեց ոստիկանություն, որ Կորյուն փողոցում, որտեղ հյուրանոցի շինանարություն է ընթանում, կտրվել են թանկարժեք ծառեր, որից մեկը սոսի: Այն գրանցված է Կարմիր գրքում և ծառը կտրելը համարվում է հացագործություն։
Պարզվում է՝ նշյալ շինարարություն իրականացնողը դիմել է քաղաքապետերան, թե մայթին գտնվող ծառերի ճյուղերը մտնում են իր կողմից կառուցվող շիության լուսամուտներից ներս, խանգարում: Եկել է գլխավոր դեդրոլոգը, ցուցումներ տվել, թե որ ճյուղերը կարելի է կտրել ու գնացել:
Մարդիկ ծառերի ճյուղերն «էտելու» փոխարեն՝ ինչպես պատահի կտրել են հսկայական ճյուղերը: Auroranews-ի հետ զրույցում Էդուարդ Հարումյանն ասաց, որ դեդրոլոգը պիտի ամբողջ ընթացքը վերահսկեր:
«Ահազանգով դեպքի վայր են եկել քաղաքապետարանի կանաչապատման վարչության աշխատակիցները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ոստիկաններ»,-նշեց Հայրումյանը:
Հավելենք, որ ներկա պահին գործընթացը կասեցվել է։
