ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զпհեր և ավերածություններ` Եվրոպայում. փոթորիկը չի հանդարտվում

«Ciaran» փոթորիկը տարածվել է Եվրոպայի արևմտյան ափի երկայնքով՝ քամու 200 կմ/ժ ուժգնությամբ, հայտնում է Комсомольская Правда-ն:

 

Նշվում է, որ Ֆրանսիայում բեռնատարի վարորդ է զոհվել ծառի տապալումից, իսկ Լե Հավրում տղամարդը մահացել է՝ ընկնելով պատշգամբից։ Իտալիայում ևս հինգ մահացած է հայտնաբերվել: Բելգիայում ևս երկու մարդ է մահացել ծառերի տապալման պատճառով, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Իսպանիայում ևս զոհեր կան։

 

Բացի մարդկային զոհերից, «Ciaran»-ը նաև լուրջ տնտեսական վնաս է պատճառել։ Անգլիայում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։

Կիսվել սոց․ ցանցերում