«Մեր տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ և տնտեսական օգուտ բերել ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ամբողջ աշխարհին»,-այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչությունն ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ՝ ոչնչացման սպառնալիքի ներքո լքել է իր բնօրրանը։
«ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ հայ ռամզագերիներ, ինչպես նաև ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք են պահվում»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` միայն այլ երկրների անկեղծ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
