Ա Սերիա․ Ինձագին՝ ամսվա լավագույն մարզիչ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչավել է Իտալիայի առաջնության լավագույն մարիզիչը հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերին «Ինտերն» Իտալիայի առաջնությունում հաղթել է «Տորինոյին» (3:0) եւ «Ռոմային» (1:0), ոչ ոքի է խաղացել «Բոլոնիայի» (2:2) հետ։

10 տուրից հետո «Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ինձագին երկրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ Ա Սերիայում։ Նախորդ անգամ նա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր 2021թ․ դեկտեմբերին։

Կիսվել սոց․ ցանցերում