Երկարաթև շնաձուկը, որն ըստ Ժակ Կուստոյի, ամենավտանգավորն է աշխարհում, Եգիպտոսի ափերի մոտ հարձակվել է ջրասուզակի վրա։ Daily Mail-ն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 66-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ Գարի Վիրգոն և նրա գործընկերը սուզվել էին: Շնաձուկը որոշ ժամանակ պտտվել է նրա շուրջը, իսկ հետո հարվածել է նրա գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ջրասուզակը կորցրել է հավասարակշռությունը և գլխիվայր շրջվել։
Նրան հաջողվել է պահպանել սառնասրտությունը. սա նրա սուզվելու առաջին փորձը չէր, և նա գիտեր, որ այս դեպքում գլխավորը կտրուկ շարժումներ չանելն է։ Ի վերջո, շնաձուկը լողալով հեռացել է:
Բրիտանացին որոշել է ռիսկի չդիմել և ընդհատել է սուզվելը, թեև անհրաժեշտ 45 րոպեից ջրի տակ է եղել ընդամենը 9 րոպե։
Տղամարդը ենթադրում է, որ շնաձուկը հարձակվել է իր վրա, քանի որ ինքը կրում էր վառ սև և նարնջագույն գլխարկ, և նրա սուզվելու սարքը անընդհատ ձայն էր տալիս:
