Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարիերան ավարտելու հստակ ժամկետ չունի։
«Ես նախկինում էլ ասել եմ, որ ապագայի վերաբերյալ ասելիք չունեմ։ Ցանկանում եմ ապրել այսօրով։ Ֆիզիկապես ինձ գերազանց եմ զգում։ Չեմ կարող հստակ ասել, թե քանի տարի դեռ կխաղամ։ Մտադիր եմ դուրս գալ խաղադաշտ, քանի դեռ կարողանում եմ եւ չեմ զգա, որ այլեւս չեմ կարող»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մեսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվական։ Մեսին 8-րդ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
