«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե տեղեկություններ կա՞ն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած դիմումի մասով, որը վերաբերում է ԼՂ նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչներին, որոնք Ադրբեջանում գտնվում են կալանավորման կամ մեջ։
«Որևէ այնպիսի բան չկա, որ ինչ-որ մեկը գիտի ու հանրությունը տեղյակ չէ, դա այնպիսի հարց է, որի վերաբերյալ անընդհատ լինում է հայտարարություն»,- ասաց նա։
