Լրացավ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա արյունալի պատերազմի 3 տարին, որոնք դրա կազմակերպիչ կողմի՝ Ադրբեջանի համար, իրական տոն են ու երջանկանալու առիթ:
Բաքվում այս օրը՝ նոյեմբերի 8-ը, պաշտոնապես մտցվել է տոնական օրերի շարքում՝ որպես «Մեծ հաղթանակ»-ի օր: Երկրում այնքան երջանիկ են իրենց կազմակերպած արյունալի իրադարձությունների ելքով, որ 5-օրյա տոնական արձակուրդ է հայտարարվել:
Ադրբեջանի Նախարարների կաբինետը «Աշխատանքային և հանգստյան օրերը փոխելու մասին» բանաձև է ընդունելև արձակուրդը ևս ներառել պարտադիր տոների շարքում:
Աշխատանքային և կիրակի օրերի հաջորդականության նպատակով նոյեմբերի 10-ի աշխատանքային օրը հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ը՝ աշխատանքային է եղել:
Մեր մայիսյան հաղթանակների՝ տասնամյակներ տևած փառահեղ օրերի թշվառ «օրինակով», Ադրբեջանը մի քանի տոնական օրէ սահմանել՝ հիմնավորման մեջ նշելով, թե նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվում է «Հաղթանակի օր»-ը, նոյեմբերի 9-ին՝ «Դրոշ»-ի, իսկ նոյեմբերի 11-ին և 12-ին՝ համապատասխանաբար հանգստյան օրերն են
Այսպիսով, Ադրբեջանում 5 օր անընդմեջ (նոյեմբերի 8, 9, 10, 11, 12) կլինի ոչ աշխատանքային։
Հազարավոր հայազգի զոհեր, հարյուր հազարավոր բռնի տեղահանված արցախցիների, որբ մնացած հարյուրավոր մանուկների, անհայրենիք ու անտուն, սգակիր ու անորոշ ճակատագրով մնացած բազմաթիվ մեր հայրենակիցների վշտերի պատճառ դարձած Ադրբեջանի կառավարությունը առաջիկա օրերի համար մի շարք տոնական միջոցառումներ է կազմակերպել: երկրի որոշ խոշոր քաղաքներում այսօր «տոնական» շքերթներ ու քայլերթեր են՝ նվագախմբերի ուղեկցությամբ:
Նման շքերթներ են կազմակերպվեն նաև Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված մի շարք հատվածներում:
