«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Ռեալ Սոսիեդադի» խաղացողին

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» ցանկանում է ուժեղացնել հենակետային կիսապաշտպանի դիրքը։ Մյունխենյան ակումբը դիտարկում է իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 24-ամյա իսպանացի խաղացող Մարտին Սուբիմենդիի թեկնածությունը, հաղորդում է Bayern & Germany-ն։

Transfermarkt-ը Սուբիմենդիի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Սուբիմենդիի պայմանագիրը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին «Ռեալ Սոսիեդադի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում