Երկրաշարժ է գրանցվել թпւրք-սիրիական սահմանին

Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսկենդերուն քաղաքից 15 կմ դեպի արևելք, 9 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կիսվել սոց․ ցանցերում