Փարիզում հանդիպել են Վրաստանի վարչապետը ու Ֆրանսիայի նախագահը

Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին ուրախությամբ է խոսել այս հանդիպման մասին՝ նշելով, որ երախտապարտ են Ֆրանսիայի նախագահին՝ Վրաստանի՝ Եվրոպա գնալու ճանապարհին աջակցելու համար։

«Մենք վստահ ենք, որ Ֆրանսիան էլ ավելի կամրապնդի իր քաղաքական և գործնական աջակցությունը՝ օգնելով մեզ հաջողությամբ շարժվել դեպի անդամակցության հաջորդ փուլերը»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Կիսվել սոց․ ցանցերում