ԿԸՀ-ն գրանցել է ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակները

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրված կուսակցությունների, դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։ Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։

Կիսվել սոց․ ցանցերում