Երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յեշիլովի շրջանում տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Երևանի ժամանակով ժամը 09: 28-ին):

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա:

Կրած վնասների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում