Հնդկաստանում 78 տարեկանում մահացել է հայտնի կինոդերասան Չանդրա Մոհանը։ Այս մասին հայտնել է Vcinema հարթակը։
Դերասանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել. նա մահացել է Jubilee Hills-ի մասնավոր հիվանդանոց ընդունվելուց հետո։
Նրա իսկական անունն է Մալլամպալի Չանդրասեխարա Ռաո։ Ծնվել է 1942 թվականի մայիսի 23-ին Կրիշնա թաղամասում։ Գյուղատնտեսական քոլեջում սովորելու տարիներին մասնակցել է թատերական ներկայացումների։ 1960-ականներին նա անցել է էկրանային թեստեր և սկսել նկարահանվել ֆիլմերում։ Դերասանը գլխավոր և երկրորդական դերեր է խաղացել ավելի քան 900 ֆիլմերում և սերիալներում։ Նա մի քանի ազգային մրցանակների է արժանացել լավագույն դերասանի և կատակերգու դերասանի համար:
