Ազգային ժողովում մեկնարկել են 8-րդ գումարման հերթական նստաշրջանի աշխատանքները:
Նախքան նիստը սկսելը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ հեռացած պատգամավոր Մաթևոս Աատրյանի հիշատակը:
Պատգամավորները ոտքի կանգնեցին, այնուհետ մեկնարկեց ԱԺ նիստը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս 38 տարեկան հասակում հանկարծամահ էր եղել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:
