Տիգրան Պարսիլյանը Ազգային ժողովում երդվեց ու ստանձնեց պատգամավորական մանդատը։
ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահից հետո պատգամավորական մանդատը տրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Պարսիլյանին։
«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը։ Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդվեց նա՝ լրացնելով «Քաղաքացիական պայմաագիր» խմբակցության շարքերը։
