Ֆիզпւլի (Վшրшնդш) է տեղափոխվել шդրբեջшնցի բնակիչների առաջին խումբը

Ֆիզուլի (Վարանդա) է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խոմբը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այնտեղ «վերաբնակեցվել է» (չակերտները – Tert.am) 23 ընտանիք՝ 90 հոգի։

Քաղաք ժամանած ընտանիքներին շնորհավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ  Էմին Հուսեյնովը։

Այնուհետև բնակարանների բանալիներ են հանձնվել նրանց։ Մինչ այս նրանք «ժամանակավորապես» (չակերտները – Tert.am) բնակվում էին Բաքվում, Սումգայիթում և Աբշերոնի շրջանում։

Տների բաշխումն իրականացվել է օգոստոսի 5-ին Փախստականների և հարկադիր վերաբնակների պետական կոմիտեում տեղի ունեցած վիճակահանությամբ։ Վիճակահանությանը մասնակցել է 144 ընտանիք (509 մարդ): Ընտանիքների կազմին համապատասխան՝ նրանցից 51-ին հատկացվել է 2 սենյականոց, 76-ին՝ 3 սենյականոց, 17-ին՝ 4 սենյականոց բնակարան։

Նշվում է, որ առաջիկա օրերին ընտանիքների բնակեցումը կշարունակվի։

Կիսվել սոց․ ցանցերում