Էրդпղшնը Իսրшյելն անվանել է шհшբեկչшկшն պետություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»։

«Իսրայելը ահաբեկում է Գազայի հատվածը, Իսրայելը ահաբեկչական պետություն է»,- չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, ասել է Էրդողանը։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։

Կիսվել սոց․ ցանցերում