Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը․ հայտնի է՝ ով կղեկավարի խմբակցությունը

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

«Ես հրաժարվում եմ մանդատից, մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն, ակնկալում ենք, որ նույինիսկ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության կտեսնեն իրենց պաշտպանների»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում