Մեկնարկում է Գերմանիայի առաջնությունը․ «Բավարիայի» մեկնարկային կազմը

Մեկնարկում է ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշրջանը։ Չեմպիոն «Բավարիան» օգոստոսի 18-ին կհյուրընկալվի Բրեմենի «Վերդերին»։

Մյունխենյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է մեկնարկային կազմը։

«Բավարիա»․ Ուլրայխ, Ուպամեկանո, Մին Ջե, Կիմիխ, Դեւիս, Քոման, Մազրաուի, Մուսիալա, Գորեցկա, Քեյն, Սանե։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Վերդեր» – «Բավարիա»՝ 22:30 (Երեւանի ժամանակ)

Օգոստոսի 19

«Բայեր» – «ՌԲ Լայպցիգ»՝ 17:30

«Հոֆեյնհամ» – «Ֆրայբուրգ»՝ 17:30

«Շտուտգարտ» – «Բոխում»՝ 17:30

«Վոլֆսբուրգ» – «Հայդենհայմ»՝ 17:30

«Բորուսիա Դորտմունդ» – «Քյոլն»՝ 20:30

Օգոստոսի 20

«Ունիոն Բեռլին» – «Մայնց»՝ 17:30

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» – «Դարմշտադտ»՝ 19:30

Կիսվել սոց․ ցանցերում