Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» լավագույն խաղացողը հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Հարի Քեյնը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հարի Քեյնը ստացել է քվեարկությանը մասնակցածների ձայների 48 տոկոսը։ Երկրորդ տեղում է գերմանացի կիսապաշտպան Լերոյ Զանեն (20 տոկոս), երրորդ տեղում է դարպասապահ Սվեն Ուլրայխը (11 տոկոս)։
