Ստորագրվել և հաստատվել է Արшքս սшհմшնային գետի ջրի որակի իրանական կողմի հետ համատեղ մոնիթորինգի իրականացման տարեկան ծրագիրը․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստի  արդյունքում ստորագրվեց Արձանագրություն։

Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած  17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ ս․թ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացավ համատեղ նիստ։
Նիստի ընթացքում կողմերը՝

  • քննարկել և համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը,
  • քննարկել և հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը,
  • վերականգնվել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիթորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով
  • քննարկվել  են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։

Նիստի արդյունքում կողմերը ստորագրեցին Արձանագրություն։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել  Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերներին՝ տարածաշրջանում բնապահպանական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծմանն ուղղված ջանքերի համար։

Իմ պատրաստակամությունն եմ հայտնել ներգրավված լինել աշխատանքային գործընթացներում և հետևողական լինել փոխադարձ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

Կիսվել սոց․ ցանցերում