5,95 միլիոն դոլար արժողությամբ ոսկե զուգարանակոնք գողացողներին մեղադրանք է առաջադրվել

Մեծ Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել ոսկե զուգարանակոնք առևանգողների դեմ. այս մասին հայտնում է Associated Press-ը։

18 կարատ ընդհանուր քաշով ոսկեպատ «Ամերիկա» զուգարանակոնքը գողացել են 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Օքսֆորդի Բլենհայմ պալատից, որը հայտնի է որպես Ուինսթոն Չերչիլի ծննդավայր։ Զուգարանակոնքը ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մի մասն է եղել, կոնցեպտուալ նկարիչ Մաուրիցիո Կատելանի աշխատանքը նախատեսված է եղել որպես չափազանց մեծ հարստության մասին սուր երգիծանք: Ցուցահանդեսի մոտավոր արժեքը գնահատվում է 4,8 մլն ֆունտ:

Հետաքննության արդյունքում յոթ մարդ ձերբակալվել է։ Միևնույն ժամանակ, արվեստի գործն ինքնին այդպես էլ չի գտնվել։ Թագավորական դատախազությունը հայտարարել է, որ գողության հետ կապված պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 35-ից 39 տարեկան չորս տղամարդկանց։

Կիսվել սոց․ ցանցերում