Վերջերս անցկացված հետազոտությունը բացահայտել է սպորտի 10 ամենասեքսուալ աստղերին, բայց դուք երբեք չեք կռահի, թե ով է զբաղեցրել առաջին տեղը:
Հեղինակավոր ցուցակը, որը կազմվել է Illicitencounters.com-ի կողմից, ներառում է բռնցքամարտից եւ ֆուտբոլից մինչեւ Formula 1 եւ այլ ոլորտների սպորտային աստղերի: Mail Sport-ը ներկայացնում է սպորտի 10 ամենասեքսուալ ներկայացուցիչներին։
10-րդ տեղ՝ Քոնոր ՄաքԳրեգոր

Իռլանդական UFC աստղ Քոնոր Մաքգրեգորը վերջին երկու տարիներին հազվադեպ է ուշադրության կենտրոնում հայտնվում, ինչը պայմանավորված է 2021 թվականի հուլիսին ստացած ոտքի սարսափելի կոտրվածքով: Սակայն դա նրան չխանգարեց դառնալ մոլորակի ամենասեքսուալ սպորտային աստղերից մեկը։
9-րդ տեղ՝ Լիոնել Մեսսի

Գուցե «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, սակայն Լիոնել Մեսսին այս ցուցակում զբաղեցրել է ընդամենը 9-րդ տեղը: Արգենտինայի եւ «Ինտեր Մայամիի» աստղը, ով պարծենում է մի շարք դաջվածքներով, ամենայն հավանականությամբ, հիասթափված կլինի իր վարկանիշից, հատկապես՝ հաշվի առնելով ցուցակում Քրիշտիանու Ռոնալդուի դիրքը:
8-րդ տեղ՝ Ռորի Մաքիլրոյ

Հյուսիսային Իռլանդիայի գոլֆիստ Ռորի Մաքիլրոյը վերջերս հայտնվել է մամուլում՝ PGA Tour-ի խորհուրդը լքելու իր հանկարծակի որոշման պատճառով, բայց այժմ նա ուշադրության կենտրոնում է իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ: Նա այս ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը եւ միակ գոլֆիստն է, ով հայտնվել է այստեղ:
7-րդ տեղ՝ Ջեք Գրիլիշ

Պրեմիեր լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է 10 ամենասեքսուալ մարզական աստղերի ցուցակում, «Մանչեսթեր Սիթիի» Ջեկ Գրիլիշն է։ «Ասթոն Վիլլայի» նախկին աստղին հաճախ էին գովաբանում իր ավանդական երկար գանգուրների համար, որոնցից նա, ի դեպ, վերջերս հրաժարվեց։
6-րդ տեղ՝ Էրլինգ Հոլանդ

Նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը հայտնի է խաղադաշտում իր գոլային վարպետությամբ, սակայն, ինչպես երեւում է, նա այժմ հետաքրքրություն է ցուցաբերում դրանից դուրս:
5-րդ տեղ՝ Կրիշտիանու Ռոնալդու

Գուցե նրա ֆուտբոլային կարիերան մայր է մտնում, բայց այս ցուցակում Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին: «Ալ Նասրի» հարձակվողը ցուցակում հինգերորդն է, ինչը տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ 38-ամյա խաղացողը ցուցակի ամենատարեց սպորտային աստղն է:
4-րդ տեղ՝ Լյուիս Հեմիլթոն

Լյուիս Հեմիլթոնը, գուցե, վերջին մի քանի տարում կորցրել է իր իշխանությունը Ֆորմուլա 1-ում, բայց դա չի խանգարել նրան այս ցուցակում զբաղեցնել չորրորդ տեղը: «Մերսեդեսի» աստղին հաճախ են գովաբանել իր գեղեցիկ արտաքինի եւ ճիշտ ընտրված հանդերձանքի համար:
3-րդ տեղ՝ Թրեւիս Քելսի

«Կանզաս-Սիթի Չիֆս»-ի աստղը վերջերս մամուլում հայտնվեց համաշխարհային գերաստղ Թեյլոր Սվիֆթի հետ հարաբերությունների շնորհիվ։ Իսկ Քելսիի ավագ եղբայր Ջեյսոնը վերջերս ընդգրկվել է People ամսագրի ամենասեքսուալ տղամարդկանց ամենամյա ցուցակում:
2-րդ տեղ՝ Էնթոնի Ջոշուա

«Էյ Ջեյ»-ին հաճախ անվանում են բռնցքամարտի «պաստառի տղա»։ Այսպիսի արդյունքից հետո պարզ է, թե ինչու:
1-ին տեղ՝ Թայսոն Ֆյուրի

Ֆյուրին ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ գործող մարզիկը։ «Գնչուների արքան», ով այժմ մարզվում է՝ հաջորդ տարի Օլեքսանդր Ուսիկի հետ մենամարտելու համար, պարծենում է հսկայական կազմվածքով եւ 205 սմ հասակով:
