Wyndham Ծաղկաձոր նախագծի կառուցապատող Green Residential Park շինարարական և ներդրումային ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ սոցիալական պատասխանատվության վեկտորին։
Նոյեմբերի 17-ին ընկերությունը նախաձեռնել և հովանավորել է էքսկուրսիա դեպի Երևանի կենդանաբանական այգի Կոտայքի մարզի տարբեր դպրոցների աշակերտների, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար։
Դպրոցականները ստացան բազմաթիվ դրական հույզեր և վառ հիշողություններ, նրանցից շատերն առաջին անգամ այցելեցին կենդանաբանական այգի։
Այս միջոցառումը Green Residential Park-ի լայնածավալ ծրագրի մի մասն էր, որը ուղղված է աջակցելու տեղի համայնքներին: Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական բարեգործական կազմակերպությունների հետ և ռեսուրսներ է ներդնում սոցիալական տարբեր նախագծերում, որոնք ուղղված են տեղի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:
Green Residential Park-ի կողմից Wyndham Tsaghkadzor հյուրանոցի կառուցապատման մասին.
Հյուրանոցը ներկայացնում է Wyndham Hotel Group միջազգային բրենդի առաջին ներդրումային նախագիծը ՀՀ-ում։ Բացի անհատների համար նախատեսված տարբեր արտոնություններից, նախատեսվում է նաև Ծաղկաձոր քաղաքն էլ ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար և աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին:
Green Residential Park-ը նշում է, որ նախատեսում է շարունակել իր գործունեությունը ոչ միայն շինարարության, այլ նաև սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ նպաստելով տեղական համայնքների բարեկեցությանը և զարգացմանը։
Գրին Ռեզիտենշլ Պարկ ընկերությունը շնորհակալություն է հայտնում Ծաղկաձորի համայնքապետարանին և ՀՀ ՆԳՆ նախարարաությանը անվտանգ ճանապարհ ապահովելու համար:

