Արմեն Ռուստամյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմեկնեն Հռոմ

Արմեն Ռուստամյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմեկնեն Իտալիա:

Այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից, համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ալեն Սիմոնյանը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 3-6-ը Հռոմ կմեկնեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու   պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը, կվճարվի ՀՀ բյուջեից։

Կիսվել սոց․ ցանցերում