Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ «Մարականայում» տեղի ունեցած միջադեպը։
Բրազիլացի ոստիկանները մահակներով հարվածել էին արգենտինացի ֆանատներին։ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները բողոքել էին եւ հեռացել հանդերձարան։ Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից մոտ կես ժամ ուշ։
«Մենք տեսնում էինք, թե ինչպես են ոստիկանները ծեծում մարդկանց։ Տրիբունաներում էին մեր ընտանիքները։ Նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաեւ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Մենք ավելի շատ մտածում էինք տրիբունաներում տեղի ունեցողի, քան հանդիպման մասին։ Այդուամենայնիվ, մենք ավարտին հասցրինք հանդիպումը, որպեսզի իրավիճակն ավելի հանգիստ լինի»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Արգենտինայի հավաքականն առավելության էր հասել 1:0 հաշվով։
