Վերջին տասնամյակի ընթացքում շատ հայտնի խոհարարական հաղորդումներ անդրադարձել են սիրողական խոհարարների համային նախընտրություններին: Զինված խոհարարական գրքերի գրադարանով և նորագույն սարքավորումներով հագեցած խոհանոցով՝ նրանք պատրաստ են գործի դնել իրենց խոհարարական տաղանդն ու ստեղծագործել։ Այնուամենայնիվ, խոհարարության զարգացման հետ մեկտեղ առաջանում է նաև ամեն ինչ ավելի կայուն կերպով անելու ցանկությունը՝ լինի դա տեղական արտադրողներին աջակցելը և բարձրորակ միս հայթայթելը, թե բաղարիչների օգտագործման արդյունքում թափոնները վերացնելու համար կիրառվող մեթոդները:
Տանը կամ իրենց սիրելի ռեստորաններում մարդկանց այժմ ավելի քան երբևէ անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, և հանրային առողջապահությանը հասցվող վնասը նվազեցնելու ցանկությունն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում։ Մեր ժամանակակից ապրելակերպը հաճախ հանգեցնում է ռեսուրսների վատնման, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սննդին, բայց բարեբախտաբար, կան փոփոխություններ, որոնք մենք բոլորս կարող ենք անել՝ նվազեցնելու մեր ազդեցությունը և վնասը, որ պատճառում ենք մոլորակին և մեր շրջապատին:
ՄԻ՛ ՑԱՆԿԱՑԻՐ, ՄԻ՛ ՎԱՏՆԻՐ․ Կարող է պարզ թվալ, բայց գնումների ցուցակին հավատարիմ մնալը կարող է դառնալ քիչ վատնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: ԱՄՆ-ում Միջին տնային տնտեսությունը սննդի մոտավորապես 30%-ը դեն է նետում, ուստի սնունդը նախապես պլանավորելը կարող է խնայել գումար և ռեսուրսներ: Շաբաթվա վերջում ձեր զինանոցին ավելացնելով այնպիսի բաղադրատոմսեր, ինչպիսիք են ապուրը և շոգեխաշած ուտեստները, կօգտագործեք նաև տանը եղած բանջարեղենը, որը հակառակ դեպքում հնարավոր է դեն նետեիք: Շատ լավ տարբերակ է նաև ուտելիքը մանրացնելն ու սառեցնելը՝ հետագայում օգատգործելու համար։
ՔԻՉԸ ՄԻՇՏ ՇԱՏ Է․ Մենք բոլորս տեսել ենք գերփաթեթավորված ապրանքներ սուպերմարկետներում, խնձորներ՝ պլաստիկ սկուտեղների մեջ, փաթաթված պլաստմասե թաղանթի լրացուցիչ շերտերով: Խուսափելով գերփաթեթավորված ապրանքներից՝ մենք կարող ենք զգալիորեն նվազեցնել պլաստմասե թափոնների ծավալը: Նախընտրությունը տվեք թարմ, չփաթեթավորված ապրանքներին և օգտագործեք գնումների ձեր սեփական պայուսակները։ Եթե հնարավորություն ունեք, խելամիտ կլինի նաև մտածել, թե որտեղից է գալիս ձեր սնունդը: Եթե այն ճամփորդում է ամբողջ աշխարհով՝ ձեզ հասնելու համար, դա ամենայն հավանականությամբ կավելացնի ձեր ածխածնի հետքը:
Եթե դուք հնարավորություն ունեք վերամշակման, փորձե՛ք օգտագործել այս տարբերակը՝ համոզվելով, որ ամեն ինչ լվացված է և համապատասխան տարաներում դասավորված: Սա ընդհանուր առմամբ օգնում է վերամշակման արդյունավետությանը։ Կարող եք նաև մտածել բանջարեղենի և մրգերի մնացորդների կոմպոտացման մասին, որոնք այնուհետև կարող են օգտագործվել ձեր բույսերը կամ այգին պարարտացնելու համար:
Մենք բոլորս կարող ենք ավելի գիտակից լինել շրջակա միջավայրի և շրջապատող մարդկանց վրա մեր կատարած քայլերի ազդեցության վերաբերյալ: Բայց, բարեբախտաբար, կան բազմաթիվ եղանակներ՝ նվազեցնելու որոշակի վարքագծերի շարունակական վնասը: Սա վերաբերում է մի շարք խնդիրների՝ սկսած վերականգնվող էներգիայի, առողջության և անվտանգության ոլորտներում փոփոխություններից մինչև ծխախոտի վնասնի նվազեցմանը, որի դեպքում այրվող սիգարետը կարող է փոխարինվել ավելի քիչ վնասակար․ անծուխ այլընտրանքներով այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել: Վնասի նվազեցումն էլ կբերի շրջակա միջավայրում և մեր կյանքում ավելի դրական ու անվտանգ փոփոխությունների։
