«Խшղшղության խաչմերուկ»-ն ինչ ազդեցություն է ունեցել Գյումրու չոր նավահանգստի նախագծի վրա. Քերոբյանը մանրամասնել է

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը գտնվում է խորը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում, և հոլանդական ընկերությունն արդեն ավարտում է աշխատանքը:

Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ կա մեծ հնարավորություն, որն էլ ավելի է ակտիվացել «Խաղաղության խաչմերուկ»-ի ներկայացումից հետո, քանի որ հյուսիս-արևմտյան հանգույցը գտնվում է հենց այնտեղ, որտեղ մենք նախատեսում ենք կառուցել Գյումրիի չոր նավահանգիստը: Այն, ինչ մենք համարում ենք չոր նավահանգիստ, ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ, լոգիստիկ հանգույց, որը միացնելու է օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհային կապուղիները»,- ասաց Քերոբյանը:

Հարցին՝ արդյոք չոր նավահանգստի շրջանակներում քննարկման առարկա՞ է հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրիկի կայարանը, նախարարն ասաց՝ տարածքը, որը նախատեսվում է չոր նավահանգստի համար, այնքան էլ հեռու չէ Ախուրիկից, և այն ևս ծրագրում է:

Սամսոն Մատինյան

Կիսվել սոց․ ցանցերում