Հնարավոր է` Ֆինլանդիան Ռпւսաստանի հետ սшհմшնն ամբողջությամբ փակի

Ֆինլանդիայի իշխանությունները կքննարկեն Ռուսաստանի Դաշնության հետ սահմանն ամբողջությամբ փակելու հարցը, եթե համարեն, որ անօրինական միգրանտների հոսքը չի դադարել։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Պետերի Օրպոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է Yle հեռուստառադիոալիքը, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ մուտք գործելու համար «հարյուրավոր մարդիկ» են ժամանում սահման, խոսքն առանց փաստաթղթերի միգրանտների մասին է:

«Եթե նման ակտիվությունը շարունակվի և ընդլայնվի, ինչի նախանշաններ ունենք, մենք պետք է մտածենք սահմանը փակելու մասին և դա անենք», — ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակը «վտանգում է ազգային անվտանգությանը»։

Ամբողջ սահմանի հնարավոր փակման մասին թեզը հայտնել է նաև Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

 

«Եթե իրավիճակը չկարգավորվի, ապա մենք կքննարկենք հետագա տարբերակները, և ես կարծում եմ, որ երկրորդ փուլում միանգամայն հնարավոր է, որ արևելյան սահմանն ամբողջությամբ փակվի»,- ասել է նա Yle-ին տված հարցազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում