ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Wildberries-ի մոտ 150 աշխատակիցների պահեստից բերման են ենթարկել

Մերձմոսկովյան էլեկտրաստալայում Wildberries Marketplace-ի պահեստից մոտ 150 մարդ է տարվել։  Այս մասին հայտնում է Shot-ը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։

Բոլոր քաղաքացիներին տեղավորել են չորս հատուկ ավտոբուսներում։  Իրավապահները ձերբակալվածներին համարում են ժամկետային ծառայությունից հնարավոր խուսափողներ կամ միգրացիոն օրենսդրությունը խախտողներ:

«Բոլոր տղամարդկանց մոտ ստուգել են փաստաթղթերը, այդ թվում՝ զինվորական տոմսերը, ինչից հետո խուսափողներին ուղարկել են հատուկ ավտոբուսներ, որոնցով նրանց կտեղափոխեն ոստիկանության բաժին»,- ասվում է հրապարակման մեջ:

Ստուգման արդյունքում 16 օտարերկրացի է ձերբակալվել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Նրանց պարտավորեցրել են տուգանքներ վճարել, երեքին երկրից կարտաքսեն։

Ավելի վաղ Մերձմոսկվայում Wildberries-ի աշխատակիցները պահեստից գողացել էին հինգ միլիոն ռուբլի արժողությամբ ապրանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում